Աննա Վարդապետյանը փոխել է «Մարտի 1»–ի գործով հսկող դատախազին

Մարտի 1, 2008 թվական
Նշենք, որ մինչ այս ևս 2 դատախազ է եղել` Ազատ Մարգարյանը և Կարապետ Համբարձումյանը։ Մարգարյանն ազատվել էր պաշտոնից, ինչից հետո Համբարձումյանն էր նշանակվել, սակայն հետո տեղափոխվել էր դատախազությունում մեկ այլ վարչություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը «Մարտի 1»-ի գործով հսկողություն իրականացնող դատախազին փոխել է: Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Նշվում է, որ որպես հսկող դատախազ է նշանակվել Հայկ Հովհաննիսյանը։
Թերթի տեղեկությունների համաձայն՝ օգոստոսին «Մարտի 1»-ի գործի վրա հսկողություն իրականացնող դատախազ Ազատ Մարգարյանը ազատվել էր պաշտոնից, նրան փոխարինել էր Կարապետ Համբարձումյանը։
«Այս տարվա նոյեմբերի 15-ին Աննա Վարդապետյանը նրան (Կարապետ Համբարձումյանին,– խմբ.) տեղափոխել է այլ պաշտոնի՝ նշանակելով ՀՀ գլխավոր դատախազության՝ բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ։ Ներկայում, բացառությամբ դատարանում քննվող մասի, ՀՀ գլխավոր դատախազության դատախազ Հայկ Հովհաննիսյանն է գործի նկատմամբ հսկողություն իրականացնում»,– ասված է կայքում։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունը հաստատել են գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։
«Թերթը հայտնում է, որ դատախազներ են փոխվում քրեական գործով, սակայն «Մարտի 1»-ի գործը այդպես էլ մնում է չբացահայտված: Հակակոռուպցիոն կոմիտեն մեկը մյուսի հետևից կարճում է «Մարտի 1»-ի գործերը՝ վաղեմության հիմքով, և դեռ ավելին՝ մինչ օրս հայտնի չէ, թե ով այդ օրը սպանեց 10 քաղաքացու Երևան քաղաքի կենտրոնում»,– գրում է թերթը։
Հիշեցնենք` 2008 թվականի փետրվարի 24-ին Հայաստանի ԿԸՀ-ն հայտարարեց, որ նախագահական ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջեցին վերահաշվարկել քվեները։
Աննա Վարդապետյանը նոր զինդատախազ է նշանակել
Մարտի 1-ի գիշերը Ազատության հրապարակում ոստիկանական ուժերը օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացրին «տեղանքը ստուգելու» համար և հազարավոր ցուցարարների հեռացրին հրապարակից։
Մարտի 1-ի երեկոյան ԶՈւ և ոստիկանության ստորաբաժանումները Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ սարքերի և հատուկ միջոցների օգնությամբ ցուցարարներին ցրելու համար հատուկ գործողություններ իրականացրին։ Հարյուրավոր մարդիկ վնասվածքներ ստացան, մահացան 8 քաղաքացիական անձ և 2 ոստիկան։