ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը հայտնել է, որ 2023 թվականին կսկսի աշխատել Վիկտոր Դրագունսկու «Դենիսկայի պատմվածքները» շարքի հիման վրա սերիալի նկարահանումների վրա, ինչպես նաև ծրագրում է լիամետրաժ ֆիլմ և մուլտսերիալ նկարահանել ։
«Մենք ձեռք ենք բերել Վիկտոր Դրագունսկու «Դենիսկայի պատմվածքները» հանրաճանաչշարքի իրավունքները․.. Առաջիկա յոթ տարիներին կնկարահանենք հինգ եթերաշրջան, լիամետրաժ ֆիլմ և մուլտսերիալ», - գրել է ռեժիսորը սոցցանցերում։
Անդրեասյանն ավելացրել է, որ պայմանագիրը ստորագրվել է «բառացիորեն երկու օր առաջ»:
Հաջորդ տարի կմեկնարկեն նկարահանման աշխատանքները։