858 միլիարդ դոլար. Բայդենը ստորագրել է ռեկորդային պաշտպանական բյուջեի նախագիծը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենы. Արխիվային լուսանկար
Հաջորդ տարվա բյուջեում 10 միլիարդ դոլար է հատկացվել Թայվանին ռազմական օգնություն տրամադրելուն, 800 միլիոն՝ Ուկրաինային։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այսօր ստորագրել է 2023 տարվա՝ մոտ 850 միլիարդ դոլար արժողությամբ պաշտպանական բյուջեն, հայտնել է Սպիտակ տունը։
Պաշտպանական բյուջեն ավելացնում է հատկացումները մինչև ռեկորդային 847,3 միլիարդ դոլարի՝ անցյալ տարվա 778 միլիարդ դոլարի փոխարեն:
10 միլիարդ դոլար է հատկացվել Թայվանին ռազմական օգնություն տրամադրելու համար, 800 միլիոն՝ Ուկրաինային։ Եվս վեց միլիարդ դոլար կօգտագործվի Ռուսաստանին Եվրոպայում զսպելու համար։
Ծավալուն փաստաթուղթը նախատեսում է ձգտել Ռուսաստանին հեռացնել մի շարք միջազգային կազմակերպություններից, այդ թվում՝ G20-ից։
Նախատեսվում է նաև պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի Դաշնության հետ ոսկու և արտարժույթի գործարքներին մասնակցելու համար, ինչպես նաև արգելում է հակահրթիռային պաշտպանության վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը ռուսական կողմի հետ: