«3+3» ձևաչափի հանդիպման համար նախապատրաստական աշխատանքներ են ընթանում. Լավրով

«3+3» ձևաչափը ենթադրում է հանդիպում Հարավային Կովկասի երեք երկրների ՝ Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի և տարածաշրջանի երեք հարևանների՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի միջև։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է Անդրկովկասում «3+3» ձևաչափի նախարարական հանդիպման նախապատրաստման մասին:
Նշենք, որ «3+3» ձևաչափը ենթադրում է հանդիպում Հարավային Կովկասի երեք երկրների ՝ Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի և տարածաշրջանի երեք հարևանների՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի միջև։
«Մենք արդեն պատրաստում են նախարարական մակարդակով հանդիպում։ Կարծում ենք, որ նման շփումը շատ նպատակահարմար է։ Համաձայնեցնում ենք ամսաթվերը և կոնկրետ վայրերը, որտեղ կարող է տեղի ունենալ նման հանդիպում։ Հուսով եմ` կազմակերպչական հարցերը երկար չեն տևի»,– ասել է նախարարը՝ ամփոփելով Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցությունների արդյունքները։
Նա հավելել է նաև, որ «3+3» ձևաչափով առաջին նիստին չմասնակցած Վրաստանի համար դռները միշտ բաց են։
Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերի սկզբին Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի արտգործնախարարների տեղակալների և Իրանի ԱԳՆ գլխավոր տնօրենի համանախագահությամբ Մոսկվայում անցկացվեց «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի առաջին նիստը։ Վրաստանը դեռ հրաժարվում է միանալ այդ հարթակին։
Հայաստանը, Թուրքիան ու Ադրբեջանը կարող են համոզել Վրաստանին. Լավրովը` «3+3» ձևաչափի մասին