10 ամսում Հայաստան–Ռուսաստան ապրանքաշրջանառությունը կազմել է 3,8 մլրդ դոլար. Գրիգորյան

Այս ցուցանիշը 85%-ով գերազանցում է 2021 թ–ի նույն ժամանակահատվածի ցուցանիշին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2022 թ–ի առաջին 10 ամիսներին կազմել է ռեկորդային` 3,8 միլիարդ դոլար։ Այս մասին հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ՌԴ–ի հետ երկկողմ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստում։
«Մենք արձանագրել ենք փոխադարձ առևտրի ռեկորդային ցուցանիշներ։ 2022 թ.–ի 10 ամիսների ընթացքում մեր երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 3,8 միլիարդ ԱՄՆ դոլար»,–ասել է նա։
Մհեր Գրիգորյանն ասել է, որ այս ցուցանիշը 85%-ով գերազանցում է 2021 թ.–ի նույն ժամանակահատվածի ցուցանիշին։
Ռուսաստանն ու Իրանը միլիարդներ կներդնեն 3000 կմ երկարությամբ նոր առևտրային միջանցքի մեջ