Տարածաշրջանի հոգևոր առաջնորդները ջանքեր են ներդնում ԼՂ հակամարտության համար. Գարեգին Բ

Գարեգին Բ–ն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Տարածաշրջանի հոգևոր առաջնորդները ջանքեր են ներդնում հակամարտության հանգուցալուծման և ազգերի միջև խաղաղության հաստատման գործում։ «Կրոններնազգերի խաղաղ համագոյակցության երաշխիք» խորագրով համաժողովի բանախոսներին ընդունելով` այս մասին ասել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը։ Տեղեկությունը հայտնում է Մայր Աթոռի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Գարեգին Բ–ն ընդունել է նաև ՀՀ-ում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին:
Հանդիպում Մայր Աթոռում
Հանդիպմանն անդրադառնալով աշխարհում տիրող բարդ իրավիճակին և առկա հակամարտություններին՝ Գարեգին Բ-ն հորդորել է ականջալուր լինել խաղաղության կոչին, որը հնչելու է բոլոր քրիստոնեկան եկեղեցիների խորաններից առաջիկա Սուրբ ծննդյան տոնին․ «Փա՜ռք Աստծուն՝ բարձունքներում, և երկրի վրա խաղաղութուն և հաճութո՜ւն՝ մարդկանց մեջ» (Ղուկ․ Գ,14․)։
Բոլոր հարցերի լուծման լավագույն տարբերակը բանակցելն է. Իրանի դեսպանը խոսել է Լաչինի մասին
Գարեգին Բ–ն ընդգծել է, որ նմանօրինակ համաժողովներն ու միջկրոնական երկխոսություններն իրենց նպաստն են բերում ազգերի միջև խաղաղության հաստատման ու ամրապնդման միջավայրի ձևավորմանը։
Վերջինիս վառ վկայությունը, ըստ Գարեգին Բ-ի, 2 հարևան ժողովուրդների համերաշխ գոյակցության և փոխհարաբերությունների բազմադարյա պատմական փորձն է։