ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Կոտայքի մարզում այսօր սպանություն է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ոստիկանության Հրազդանի բաժինը ժամը 14։00-ի սահմաններում ահազանգ է ստացել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 93 շենքի 43 բնակարանում կնոջ դի կա։
Ոստիկանները նշված բնակարանի հյուրասենյակում հայտնաբերել են տանտիրուհու՝ 74-ամյա Լյուբով Վ․-ի դին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մարմնի տարբեր մասերին կան հարվածների հետքեր, ինչը ենթադրում է, որ նա ծեծի է ենթարկվել։
Դեպքի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել սպանություն հատկանիշներով։
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։