Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

ԱԻՆ–ը հայտնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է, տեղեկությունը հայտնում է ԱԻՆ-ը` մանրամասնելով, թե ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին։
«ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձրլեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները»,–ասված է հաղորդագրության մեջ։
Ինչ վերաբերում է Լարսին, ապա Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
ԱԻՆ–ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
ԱԻՆ փրկարարական ծառայությունը չի լուծարվի, աշխատավարձը կբարձրանա. Արմեն Փամբուխչյան