Սյունիքի և Լոռու ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է. ՀՀ-ում կան փակ ավտոճանապարհներ

ՀՀ ճանապարհներ
Գերատեսչությունից վարորդներին խորհուրդ են տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Սյունիքի, Լոռու մարզերի ավտոճանապարհներին, Դիլիջանի ոլորաններին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Վարդենյաց լեռնանցքում, Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին մառախուղ է:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Ջերմաստիճանը Երևանում գիշերը «մինուսային» կլինի. եղանակի տեսություն