Քաջարանում 19-ամյա երիտասարդը դանակահարել է 15-ամյա տղային

Արխիվային լուսանկար
19-ամյա երիտասարդը հայտնաբերվել և ներկայացվել է ոստիկանության Կապանի բաժին, որտեղ խոստովանել է արարքը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի - Sputnik. Դեկտեմբերի 21-ին, ժամը 22.00-ին, «Քաջարան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել Քաջարան քաղաքի բնակիչ 15-ամյա պատանի։
Տեղեկությունը հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Կապանի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 21.00-ի սահմաններում Քաջարան քաղաքի Լեռնագործների փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 15-ամյա պատանու կրծքավանդակին դանակով խփել էր 19-ամյա համաքաղաքացին: Նա հայտնաբերվել և ներկայացվել է ոստիկանության Կապանի բաժին, որտեղ խոստովանել է արարքը:
Դանակահարություն Ծաղկաձորի «Ոսկու շուկայի» մոտ. 2 տղամարդ հիվանդանոցում է