ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի մասնակից կուսակցությունների ղեկավարներին: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«Հանդիպմանը մասնակցել են «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը, «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը»,– ասված է հաղորդագրությունում:
Թե ինչ է քննարկվել հանդիպմանը, հայտնի չէ։
Նշենք, որ արտախորհրդարանական ուժերի հետ նախորդ հանդիպումը կայացել էր սեպտեմբերին։