ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաշվարկներով Հայաստանում 100.000 թափուր աշխատատեղ կա։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նրա խոսքով` Հայաստանում տասնյակ հազարավոր թափուր աշխատատեղեր կան հիմնականում շինարարության, սպասարկման, գյուղատնտեսական ոլորտներում, արդյունաբերական ձեռնարկություններում։
Քերոբյանը չի հերքում, որ ոլորտում կան խնդիրներ, օրինակ՝ կան թափուր աշխատատեղեր, բայց չկան պահանջվող հմտություններ ունեցող անձինք։
«Կան աշխատատեղեր, որ այնպիսի հմտություններ են պահանջում, որ աշխատանք փնտրողները չունեն, ուստի պետք է ամեն օր նոր գիտելիքներ ստանալ, կատարելագործվել»,–ասաց Քերոբյանը։
Նշենք, որ դեկտեմբերի սկզբին վիճակագրական տվյալների համաձայն` Հայաստանում կա 50 400 գրանցված գործազուրկ։