ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Ամերիկացի ձեռնարկատեր և Twitter-ի սեփականատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ սոցիալական ցանցում հրապարակումների դիտումների հաշվիչ են ներդնում: Նա այդ մասին հայտնել է իր թվիթերյան էջում։
«Twitter-ն իրականացնում է «դիտումների հաշվիչ» գործառույթը, որպեսզի կարողանաք տեսնել, թե քանի անգամ է թվիթը դիտվել: Տեսանյութի համար դա նորմալ է: Այն ցույց կտա, թե որքան ավելի ակտիվ է Twitter-ը, քան թվում է, քանի որ Twitter-ի օգտատերերի ավելի քան 90%-ը կարդում է, բայց գրառումներ չեն անում, չեն արձագանքում և չեն հավանում, քանի որ դրանք հրապարակային գործողություններ են»,–գրել է Մասկը։
Ավելի վաղ Մասկն արդեն հայտարարել էր նման գործառույթի մասին։
Հիշեցնենք` հոկտեմբերի վերջին Մասկը վերջնականապես փակեց Twitter-ի ձեռքբերման 44– միլիարդանոց գործարքը։
Նա խոստացել է ազատականացնել սոցիալական ցանցի խմբագրական քաղաքականությունը, որը շատ էին քննադատում խիստ գրաքննության համար, և ստեղծել բովանդակության մոդերացիայի խորհուրդ, իսկ քանի դեռ խորհուրդը չի սկսել աշխատանքը՝ խմբագրական քաղաքականության և արգելափակված հաշիվների վերականգնման վերաբերյալ գլոբալ որոշումներ չկայացնել: