Լևոն Տեր–Պետրոսյանին ստենտավորել են

Լևոն Տեր–Պետրոսյան
Օրեր առաջ ՀՀ առաջին նախագահը պլանային բուժզննում էր անցել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանին ստենտավորել են։ Տեղեկությունը հայտնում է նրա մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։

«Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը առողջական վիճակի պլանային զննումից հետո ենթարկվել է բարեհաջող ստենտավորման և դուրս է գրվել «Բեսթ Լայֆ» սրտաբանական կլինիկայից»,– ֆեյսբուքյան էջում գրել է Մուսինյանը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ առաջին նախագահը նույն հիվանդանոցում պլանային բուժզննում էր անցել։