ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը 11 մլրդ դրամի չափով լրացուցիչ հատկացումներ կստանա։ Նման որոշում է ընդունվել այսօր կառավարության նիստում։
Միջոցները կհատկացվեն «Այլ ծախսեր» հոդվածի «Ռազմական կարիքների բավարարում» բաժնով։
Հիշեցնենք, որ 2022 թվականի համար ՀՀ պաշտպանական բյուջեի համար նախատեսված էր 375 մլրդ դրամ, որը տարվա ընթացքում մի քանի անգամ համալրվել է։
2023 թվականի համար սահմանվել է 506 մլրդ դրամ կամ 2022 թվականի պլանավորվածի համեմատ 35%–ով ավելի։