ՀՀ կառավարությունը լրացուցիչ միջոցներ կհատկացնի ոստիկանների պարգևավճարների համար

Ոստիկաններ
Ոստիկանությունը լրացուցիչ 1 մլրդ 220 մլն դրամ կստանա տարեվերջյան պարգևավճարների համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը հավելյալ միջոցներ կհատկացնի ոստիկանների պարգևավճարների համար։ Այդ մասին որոշում ընդունվեց կառավարության նիստում։
Հայ մարզիկներն աննախադեպ արդյունք են գրանցել. կառավարությունը կրկնապատկում է պարգևավճարը
Որոշման հիմնավորման մեջ նշված է, որ առկա միջոցներով ոստիկանությունը չի կարող իրավապահներին ամբողջությամբ վճարել տարեվերջին նախատեսված պարգևավճարները։
Դրա համար կհատկացվի լրացուցիչ 1 մլրդ 220 մլն դրամ (մոտ 3,1 մլն դոլար)։
Ալեն Սիմոնյանը պարգևատրել է պատգամավորներին