ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. G7-ի երկրները հաստատել են, որ Ռուսաստանի դեմ իրենց սահմանած պատժամիջոցները չպետք է առնչվեն ՌԴ-ից մատակարարվող պարենին։ Այս մասին ասվում է G7-ի ֆինանսների նախարարների հայտարարության մեջ։
«Մենք հաստատում ենք, որ մեր պատժամիջոցները ուղղված չեն պարենամթերքին։ Մենք միանշանակ թույլ ենք տալիս գյուղատնտեսական արտադրանքի ազատ հոսքը և ջանքեր ենք գործադրում երրորդ երկրների համար հնարավոր բացասական հետևանքները նվազագույնի հասցնելու համար», - շեշտել են նախարարները։
Ֆինանսական գերատեսչությունների ղեկավարները նշել են, որ Ուկրաինայում ռուսական ռազմական գործողությունը հանգեցրել է զգալի գլոբալ խափանումների, որոնք նախկինի պես շոշափելի են ամբողջ աշխարհի տնտեսությունների համար, ընդ որում` «անհամաչափ» սուր է ցածր եւ միջին եկամուտ ունեցող երկրներում։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 300-րդ օրը։