Երևանում փոշու պարունակությունը դարձյալ գերազանցել է թույլատրելի չափը

Դեկտեմբերի 15-21-ը փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի չափը Կենտրոն վարչական շրջանում, Շենգավիթում և Նոր Նորքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Հայաստանի որոշ բնակավայրերում։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Մասնավորապես` փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի չափն Արարատում դեկտեմբերի 12-16-ը և 18-ին, Հրազդանում՝ դեկտեմբերի 13-ին, 14-ին և 16-ին, Վանաձորում՝ դեկտեմբերի 16-ին և 18-ին։
Չափազանց փոշոտ. ի՞նչ են շնչում Հայաստանի մի շարք բնակավայրերում
Նշվում է նաև, որ դեկտեմբերի 15-21-ը փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի չափը Երևանի Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Շենգավիթում՝ դեկտեմբերի 17-ին և 20-ին, Նոր Նորքում՝ դեկտեմբերի 18-ին։
Ազոտի և ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում։