Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը. Արխիվային լուսանկար
Խաչատուրյանը Մակրոնին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ծննդյան օրվա կապակցությամբ, հայտնում են նախագահականից։
«Անգնահատելի է Ձեր անձնական ներդրումը Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական կապերի ամրապնդման և փոխշահավետ համագործակցության զարգացման գործում»,–ասված է ուղերձում:

Խաչատուրյանը հույս է հայտնել, որ համատեղ ջանքերով կնպաստենք երկկողմ օրակարգի արդյունավետ իրականացմանը:
«Բարձր եմ գնահատում Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի դերը և, մասնավորապես, Ձեր անձնական ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման և արդարացի լուծման գործում»,–ասել է ՀՀ նախագահը։
Խաչատուրյանը Մակրոնին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ:
Նշենք, որ ավելի վաղ Էմանուել Մակրոնին շնորհավորական ուղերձ էր հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր դարձավ 45 տարեկան։