Գեղեցկությունը, եթե նույնիսկ չփրկի աշխարհը, ապա այն անպայման ավելի պայծառ ու հաճելի կդարձնի: Այս հարցում թերևս առավել պարտավորեցնող դերը ունեն աղջիկները, և հատկապես՝ տիտղոսակիր գեղեցկուհիները։ Ի վերջո, հենց նրանց են ուղղված հայացքներն ամբողջ աշխարհում. միլիոնավոր երկրպագուներ հետևում են նրանց արտաքինի կերպարանափոխություններին, նրանց ապրելակերպին։ Գեղեցկության մրցույթների հաղթողները ոգեշնչում են հազարավոր մարդկանց ամբողջ աշխարհում և, անշուշտ, աշխարհը դարձնում են ոչ միայն ավելի գեղեցիկ, այլև բարի: Ի վերջո, սա է գեղեցկության իրական նպատակը:
Sputnik Արմենիայի ֆոտոշարքում ներկայացված են Վենեսուելայի, Հնդկաստանի, Ամերիկայի, Գերմանիայի, Լեհաստանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Լիբանանի ներկայացուցիչները, և ոչ միայն։