ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik․ Շվեդիայի բնակչությունը պետք է նախապատրաստվի այս ձմռանն էլեկտրաէներգիայի հնարավոր անջատումներին։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հայտարարել է երկրի քաղաքացիական պաշտպանության նախարար Կարլ-Օսկար Բոլինը:
«Անջատումների ռիսկն իրական է, և Շվեդիայի բնակիչները պետք է պատրաստվեն դրան։ Նախկինում Շվեդիան երբեք նման իրավիճակում չի հայտնվել», - ասաց Բոլինը:
Նա շվեդներին խորհուրդ է տվել ունենալ մարտկոցով աշխատող ռադիոընդունիչներ, լապտերներ, շշալցված ջուր և այնպիսի սնունդ, որը կարելի է պատրաստել առանց էլեկտրականության։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Շվեդիայում «Ռինգհալս» ԱԷԿ-ի ռեակտորի գործարկումն այս տարվա նոյեմբերի վերջից հետաձգվել է մինչև 2023 թվականի հունվարի 31-ը։ Bloomberg գործակալությունն էլ նշել է, որ ձմռան կեսին Շվեդիայում էլեկտրաէներգիայի դեֆիցիտը կարող է սպասվածից շատ ավելի ուժեղ լինել։