Ռուսաստանի գլխավոր Ձմեռ պապն այցելեց Գյումրի

Ռուսաստանի գլխավոր Ձմեռ պապն այցելեց Գյումրի
Ռուսաստանի գլխավոր հրաշագործը առողջություն ու ձեռքբերումներ մաղթեց փոքրիկներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանից երկօրյա այցով Հայաստան ժամանած Ձմեռ պապն այսօր Գյումրիում էր։ Ռուսական տան աշխատակիցների ուղեկցությամբ նա այցելեց Անի պարտեզ, Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց և Շիրակի մարզի Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն:
Ռուսաստանի գլխավոր Ձմեռ պապն այցելեց Գյումրի
5 տարեկան Կարենն ու Հովիկը չգիտեին, որ Ձմեռ պապն է գալու և չէին հասցրել նամակ պատրաստել:
«Մենք հեռախոս էինք ուզում, բայց հիմա քաղցրավենիք ունենք»,- ցույց տալով Ձմեռ պապի նվերը` ասաց Հովիկը:
Ռուսաստանի գլխավոր Ձմեռ պապի նվերը
Ռուսաստանի գլխավոր Ձմեռ պապը նրանց անձամբ շնորհավորեց գալիք տոների առթիվ` մաղթելով առողջություն և ձեռքբերումներ գալիք տարում։
Նշենք, որ հաստատությունը ՀՀ կառավարության որոշմամբ 2021 թվականի հունիսի 1-ից վերաձևավորվեց Շիրակի մարզի Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի՝ իր մեջ ներառելով Երեխանեի ցերեկային հոգածության կենտրոնի ու Նանսենի անվան թիվ 2 գիշերօթիկ հաստատությունները: Կենտրոնում այժմ ցերեկային խնամք են ստանում 2-18 տարեկան 100 երեխա՝ կտրված չլինելով ընտանիքներից և ևս 60 երեխա խնամվում է շուրջօրյա բաղադրիչով: Հաստատությունում շուրջօրյա խնամք են ստանում 0-18 տարեկան երեխաներ հանրապետության տարբեր մարզերից:
Հիշեցնենք` Վելիկի Ուստյուգից ժամանած Ձմեռ պապը հայաստանյան շրջագայությունը սկսել է երեկ։ Նա այցելել է «Ռուսական տուն», Երևանի Մանկան տուն (մանկատուն, որը նախատեսված է 0-6 տարեկան երեխաների համար), ինչպես նաև Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը։