ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik․ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի հետագա զարգացման համար անհրաժեշտ է փուլ առ փուլ բարձրացնել զորակոչային տարիքը` 18 –ից դարձնել 21 տարեկան, առավելագույն տարիքը` 27-ից 30 տարեկան։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստում հայտարարել է ռազմական գերատեսչության ղեկավար Սերգեյ Շոյգուն:
Նա նաև նշել է, որ անհրաժեշտ է ապահովել ըստ ցանկության քաղաքացիների պայմանագրով զինվորական ծառայության անցնելու կամ ծառայության առաջին իսկ օրվանից զորակոչվելու հնարավորությունը։
ՌԴ պաշտպանության նախարարը նախանշել է ծրագրերը. անհրաժեշտ է ռուսական զինված ուժերի թվաքանակը հասցնել 1,5 մլն-ի, որից 695 հազարը՝ պայմանագրային զինծառայող: