ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Ամերիկացի ձեռնարկատեր, Twitter-ի սեփականատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնից կհեռանա, երբ «բավականաչափ հիմար մեկին» գտնի այդ պաշտոնի համար:
«Ես գլխավոր տնօրենի պաշտոնից կհեռանամ, հենց որ գտնեմ մեկին, ով բավականաչափ հիմար կլինի, որ վերցնի այս գործը։ Դրանից հետո ես պարզապես կղեկավարեմ ծրագրային ապահովման և սերվերների թիմերը»,-գրել է Մասկը Twitter-ի իր էջում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մասկն ակտիվորեն փնտրում է նոր գլխավոր գործադիր տնօրեն Twitter-ի համար: Ինքը՝ գործարարը, սոցկայքում հարցում էր անցկացրել, ցանկանալով իմանալ օգտատերերի կարծիքն այն մասին, թե արժե՞ արդյոք, ինքը պետք է լքի Twitter-ի ղեկավարի պաշտոնը։
Հոկտեմբերի վերջին Մասկը վերջնականապես փակեց Twitter-ի ձեռքբերման 44– միլիարդանոց գործարքը։ Նա խոստացել է ազատականացնել սոցիալական ցանցի խմբագրական քաղաքականությունը, որը շատ էին քննադատում խիստ գրաքննության համար, և ստեղծել բովանդակության մոդերացիայի խորհուրդ, իսկ քանի դեռ խորհուրդը չի սկսել աշխատանքը՝ խմբագրական քաղաքականության և արգելափակված հաշիվների վերականգնման վերաբերյալ գլոբալ որոշումներ չկայացնել: