Ճիշտ է` տարկետումը կարելի է «գնել» միայն Վրաստանում. 751 դոլարի դիմաց հնարավոր է երկու անգամ հետաձգել ծառայությունը, բայց մեր հարևան երկրում ծրագրում են սահմանափակվել մեկ անգամով և 5 անգամ բարձրացնել գինը։
Տաջիկստանում և Ուզբեկստանում հնարավոր է ընդամենը մեկ ամիս ծառայել, բայց համապատասխանաբար 2 200 և 978 դոլարի դիմաց:
Իսկ ահա Լատվիայում 2023 թվականից ժամկետային ծառայությունը կդառնա 11 ամիս։
Նույն Տաջիկստանում, ինչպես նաև Թուրքմենստանում բարձրագույն կրթություն ունեցողները մեկ տարի են ծառայում։
Եվ միայն Հայաստանում ոչ մի զիջում չի արվում՝ ծառայությունը տևում է երկու տարի, և այդ օրենքը խստորեն պահպանվում է։
Նախկին ԽՍՀՄ-ի երկրներում բանակում ծառայելու ժամկետները
© Sputnik