Դեսպանությունների ռազմական կցորդներն այցելել են ՀՀ պաշտպանության նախարարություն

Դեսպանությունների ռազմական կցորդներն այցելել են ՀՀ պաշտպանության նախարարություն
Հանդիպման մասնակիցները հույս են հայտնել, որ հաջորդ տարի ռազմադիվանագիտական ոլորտում համագործակցությունն առավել դինամիկ կլինի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik․ Այսօր ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներն այցելել են ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ նրանց հետ հանդիպել է ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը։
Դեսպանությունների ռազմական կցորդներն այցելել են ՀՀ պաշտպանության նախարարություն
«Տարեվերջյան ամփոփիչ հանդիպման ընթացքում ամփոփվել են ընթացիկ տարում իրականացրած աշխատանքները, հյուրերին ներկայացվել է բրիֆինգ ՀՀ անվտանգային միջավայրի և պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ գալիք տարի ակնկալվում է առավել դինամիկ համագործակցություն ռազմադիվանագիտական ոլորտում։
Նշենք, որ վերջին անգամ Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդները ՀՀ պաշտպանական գերատեսչություն էին այցելել սեպտեմբերի 13-ին։ ՊՆ վարչական համալիրում ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը և ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Ալբերտ Բաղդադյանը ներկայացրել էին մանրամասներ ադրբեջանական ռազմական ագրեսիայի մասին։
1 / 3

Դեսպանությունների ռազմական կցորդներն այցելել են ՀՀ պաշտպանության նախարարություն

2 / 3

Դեսպանությունների ռազմական կցորդներն այցելել են ՀՀ պաշտպանության նախարարություն

3 / 3

Դեսպանությունների ռազմական կցորդներն այցելել են ՀՀ պաշտպանության նախարարություն