Դեկտեմբերի 23-ին ԱԺ արտահերթ նստաշրջան կգումարվի

Ազգային ժողով
Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը նախաձեռնել է կառավարությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 23-ին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան կգումարվի։ Տեղեկությունը հրապարակվել է խորհրդարանի կայքում։
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն՝ դեկտեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով»,– ասված է հաղորդագրությունում:
Արտահերթ նստաշրջանը կգումարվի կառավարության նախաձեռնությամբ։