Բուենոս Այրեսում 3 միլիոն մարդ է դուրս եկել փողոց ԱԱ–ի չեմպիոներին դիմավորելու համար

Ֆուտբոլի երկրպագուները կատվածահար են արել մայրաքաղաքի երթևեկությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում 3 միլիոն մարդ դուրս է եկել փողոց` դիմավորելու ֆուտբոլի աշխարհի առաջնության հաղթողներին։ Տեղեկությունը հայտնում է TN հեռուստաալիքը։
ԱԱ 2022-ի եզրափակիչում Ֆրանսիայի հավաքականին հաղթելուց հետո Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստները վերադարձել էին հայրենիք ու ավտոբուսով չեմպիոնական շքերթ անցկացրել։
«Ավելի քան 3 միլիոն երկրպագու կաթվածահար է արել քաղաքը, իսկ ազգային հավաքականին տեղափոխող ավտոբուսի երթուղին անընդհատ փոփոխվել է»,– հաղորդում է հեռուստաալիքը։
Հիշեցնենք՝ ԱԱ-2022-ի եզրափակիչում Արգենտինան հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Ֆրանսիային ու դարձավ աշխարհի չեմպիոն։
Արգենտինացիներն աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել են նաև 1978 և 1986 թվականներին։
Արգենտինայի հավաքականը չեմպիոնական շքերթ կանցկացնի Բուենոս Այրեսում