Ասուլիս. «Քանի՞ ռեկորդ է սահմանվել Հայաստանում 2022 թվականին»

Միքայել Հակոբյան
Հայաստանում, ինչպես և ամբողջ աշխարհում, ավանդաբար ընդունված է դեկտեմբերին ամփոփել տարվա քաղաքական, ֆինանսական, մարզական արդյունքները։ Իսկ քանի՞ ռեկորդ է գրանցվել Հայաստանի «Դյուցազնագրքում»։
Sputnik
Այս մասին դեկտեմբերի 22-ին` ժամը 12.00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կպատմի ռեկորդների սահմանման հանձնաժողովի ղեկավար, «Դյուցազնագիրք» գրքի հրատարակիչ Վարդան Թովմասյանը։ Իսկ ութ տարեկան հրաշամանուկ Միքայել Հակոբյանը, որի անունն արդեն հայտնի է նաև երկրի սահմաններից դուրս, կցուցադրի իր ունակությունները։
Ասուլիսը կհեռարձակվի նաև VK-ում և Rutube-ում:
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով: Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։