Վահե Գրիգորյանը Սահմանադրական դատարանի փոխնախագահ է ընտրվել

Վահե Գրիգորյան
Վահե Գրիգորյանը ՍԴ դատավոր էր ընտրվել 2019 թվականին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Սահմանադրական դատարանի փոխնախագահ է ընտրվել Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը։ Տեղեկությունը հրապարակվել է ՍԴ–ի ֆեյսբուքյան էջում։
Ըստ հաղորդագրության` նա այդ պաշտոնում է ընտրվել այսօր հրավիրված աշխատակարգային նիստում։
Վահե Գրիգորյանը ծնվել է 1975 թվականի ապրիլի 20-ին Երևանում: 1997 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը: 2010 թվականին ավարտել է Նոթինգեմի համալսարանը՝ ստանալով Մարդու իրավունքների մագիստրոսի կոչում:
2019 թվականի հունիսի 18-ին ՀՀ ԱԺ–ի կողմից ընտրվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավոր: