Ուկրաինան պատրաստ է ընդունել Սաակաշվիլուն ու ապահովել նրա բուժումը

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին. Արխիվային լուսանկար
Զելենսկին երեկ կոչ է արել վրացական իշխանությանը գթասրտություն ցուցաբերել Սաակաշվիլիիհանդեպ և նրան ուկրաինական, եվրոպական կամ ամերիկյան կլինիկա տեղափոխել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխեիլ Պոդոլյակը հայտնել է, որ Ուկրաինան պատրաստ է ընդունել Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլուն, ապահովել նրա անվտանգությունն ու բուժումը: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Վրաստանի ընդդիմադիր պատգամավոր Ալեկո Ելիսաշվիլին այսօր հայտարարել է, որ Զելենսկու կոչը՝ ուղղված Վրաստանի իշխանությանը Սաակաշվիլունն արտասահմանյան կլինիկա բուժման ուղարկելու մասին, միջամտություն է երկրի ներքին գործերին: Զելենսկին երեկ կոչ է արել վրացական իշխանությանը գթասրտություն ցուցաբերել Սաակաշվիլու հանդեպ և նրան ուկրաինական, եվրոպական կամ ամերիկյան կլինիկա տեղափոխել։
«Անհնար է նայել, թե ինչպես է մարդը, որին ճանաչում ես, մահանում հեռուստատեսության ուղիղ եթերում։ Անհնար է նայել, թե ինչպես են քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ սպանում Վրաստանի նախագահի պատմությունը։ Ուկրաինան պատրաստ է ընդունել Միխեիլ Սաակաշվիլուն, երաշխավորել նրա անվտանգությունն ու պատշաճ բուժումը։ Վրաստան, ճիշտ ընտրություն կատարիր», - գրել է Պոդոլյակը Twitter-ում։
Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի օրոք Սաակաշվիլին կարճ ժամանակով գլխավորել է Օդեսայի մարզը, սակայն հետո հեռացվել է աշխատանքից։ Պորոշենկոն նշել է, որ Սաակաշվիլին ոչ միայն չի կատարել տարածաշրջանի զարգացման վերաբերյալ խոստումները, այլև զգալիորեն վատթարացրել է դրա տնտեսական ցուցանիշները: 2017 թվականի հուլիսի վերջին Պորոշենկոն զրկել էր Սաակաշվիլունն Ուկրաինայի քաղաքացիությունից։ Երկրորդ անգամ քաղաքական գործիչը Զելենսկու օրոք է ուկրաինական անձնագիր ստացել։
2018 թվականի հունվարին Սաակաշվիլին մեղավոր էր ճանաչվել 2006 թվականին բանկի ծառայող Սանդրո Գիրգվլիանիի սպանության համար դատապարտվածներին ներում շնորհելու, իսկ 2018 թվականի նոյեմբերին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և 2005 թվականին պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելով մարդու առողջությանը վնաս հասցնելու համար: