Սյունիքում փրկարարները 7 բեռնատար են դուրս բերել արգելափակումից

Բեռնատարներ. արխիվային լուսանկար
Ահազանգը ստանալուց հետո դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Սյունիքի մարզում փրկարարները դուրս են բերել ցեխակույտում արգելափակված բեռնատարները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը ժամը 15։06-ին ահազանգ է ստացել, որ Տաթև-Հալիձոր ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բեռնատար ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 բեռնատար ավտոմեքենա։
Ձյուն, մերկասառույց, մառախուղ. ինչպիսի իրավիճակ է Հայաստանի ավտոճանապարհներին