ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Շվեդիան 2023 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Եվրամիության (ԵՄ) երկրներից, ՆԱՏՕ-ից և Շվեյցարիայից զորամասեր մուտք գործելու շրջանակային որոշում է ընդունել, Տեղեկությունը նշված է երկրի կառավարության կայքում:
«Որոշումը ներառում է մուտքի պարզեցված ընթացակարգեր և (շվեդական) զինված ուժերին տալիս է գործողությունների ազատություն՝ Շվեդիայի տարածքում նշված երկրների, ՆԱՏՕ-ի և Միացյալ էքսպեդիցիոն կորպուսի (JEF) շրջանակում զորավարժությունների համար», - նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ այս որոշումն ուղղված է պաշտպանական համագործակցության զարգացմանը, ինչը որոշումների կայացման, ավելի արագ գործընթացների և ավելի արդյունավետ լիցենզավորման անհրաժեշտություն է ենթադրում: Շվեդիան մտադիր է պահպանել և մեծացնել համատեղ ներուժը Հյուսիսատլանտյան դաշինքի և ԵՄ-ի հետ։
«Դա կարևոր է այն անվտանգային իրավիճակում, որում մենք հայտնվել ենք», — ընդգծվում է մամուլի հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Թուրքիայի խորհրդարանի ղեկավար Մուստաֆա Շենթոփը հայտարարել էր, որ Շվեդիայի ու Ֆինլանդիայի խորհրդարանների ներկայացուցիչները հունվարին կայցելեն հանրապետություն՝ քննարկելու ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցերը: