Սանկտ Պետերբուրգում կանցկացվի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը

ԱՊՀ երկրների դրոշները
Հանդիպմանը ներկա կլինեն Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպում կանցկացվի Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 26-27-ը։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ասել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
Նա առաջիկա հանդիպումը կարևոր է անվանել։
«Ռուսաստանի նախագահի հրավերով այդ հանդիպումը կկայանա 26-27-ին (դեկտեմբերի – խմբ.)։ Հույս ունենք, որ այն լրացուցիչ խթան կհանդիսանա մեր համագործակցության համար», – ասել է Լեբեդևը Մինսկում։
Հիշեցնենք, որ ԱՊՀ պաշտոնական գագաթնաժողովն անցկացվել էր Աստանայում հոկտեմբերի 14-ին։
ԱՊՀ–ն տարածաշրջանային միջպետական կազմակերպություն է, որը ձևավորվել է 1991 թվականի դեկտեմբերի 8-ին։ ԱՊՀ անդամ են հետխորհրդային երկրներ Հայաստանը, Ռուսաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան և Տաջիկստանը: