Պեսկովը հաստատել է` Պուտինն այցելել է հատուկ գործողության գոտի

Վլադիմիր Պուտին
Ռուսաստանի առաջնորդը ռազմական հատուկ գործողության անցկացման գոտի է այցելել դեկտեմբերի 16-ին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է պետության ղեկավար Վլադիմիր Պուտինի՝ ռազմական հատուկ գործողության անցկացման գոտի այցելելու լուրը։ Նա այդ մասին ասել է «Ռոսիյսկայա գազետա»-ին։
Պետդումայի պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Գուրուլևն ավելի վաղ Telegram-ում գրել էր, որ Պուտինն այցելել է հատուկ գործողության անցկացման գոտի, եղել է ռազմական հատուկ գործողությանը ներգրավված զորքերի միացյալ շտաբում, ծանոթացել շտաբի աշխատանքներին, առանձին հանդիպումներ ունեցել հրամանատարների հետ և լսել նրանց զեկույցները։
«Եթե նա նկատի ունի շտաբը, որտեղ եղել է ուրբաթ օրը, ապա այո՛», — ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
Նոյեմբերին Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դոնբաս կայցելի, բայց հստակծրագիր դեռ չկա։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 298-րդ օրը։