ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Պարեկային ծառայողները հայտնաբերել են Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում թափառող շների վրա կրակող տղամարդկանց։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
Ըստ հաղորդագրության` պարեկները տեղեկություն են ունեցել, որ ինչ-որ մարդիկ «Օպել» մակնիշի ավտոմեքենայով շրջում են Մարալիկ քաղաքում և կրակում թափառող շների ուղղությամբ:
Ծառայություն կատարելու ընթացքում պարեկները քաղաքի Շահինյան փողոցում հայտնաբերել են սպանված շուն, իսկ ժամը 22.30-ի սահմաններում Ձերժինսկու և Մադաթյան փողոցների խաչմերուկի մոտ նկատել և կանգնեցրել են հիշյալ «Օպելը», որի մեջ եղել են երեք տղամարդ:
Մեքենայում՝ տեսանելի տեղում, եղել է որսորդական հրացան: Տղամարդկանցից մեկը հայտնել է, զենքն իրենն է, որ ունի այն կրելու և պահելու իրավունք: Նաև ասել է, որ շանը կրակել է ինքը:
Տղամարդիկ ձերբակալվել և տարվել են ոստիկանության Անիի բաժին:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզի քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժին:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզի քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժին: