ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ջերմուկում հանդիպում է ունեցել Արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների հետ: Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրել է նման հանդիպում ու քննարկումներ անցկացնելու նպատակները:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ջերմուկում հանդիպում է ունեցել Արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների հետ
Վարչապետն իր խոսքում անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին, առկա մարտահրավերներին, խնդիրներին, դրանց դիմագրավելու հնարավորություններին, ինչպես նաև խոսել դիվանագետների գործունեության ու նրանցից ունեցած ակնկալիքների մասին: