Դոնեցկի հիվանդանոցը հայտնվել է ՈւԶՈւ–ի թիրախում. հրետակոծության սարսափելի կադրերը

Վերջին երկու օրվա ընթացքում սա երկրորդ հրետանային հարվածն է։ Հիվանդանոցին հարված էր հասցվել նաև դեկտեմբերի 18-ին, ինչի հետևանքով մեկ մարդ էր զոհվել, բուժառուներից շատերը վնասվածքներ են ստացել։
Sputnik
1 / 9

Դոնեցկի հիվանդանոցը գիշերը հրետակոծվել է ՈւԶՈւ–ի կողմից

2 / 9

Հիվանդանոցի որոշ մասնաշենքեր հրետակոծությունից հետո ավերակների են վերածվել

3 / 9

Հիվանդանոցի մասնաշենքերից մեկի ավերակները

4 / 9

ՈւԶՈւ–ի հրետակոծությունից հետո հայտնաբերված ՀԿՌՀ–ի արկի մաս

5 / 9

ԴԺՀ ԱԻՆ փրկարարական ծառայության աշխատակիցը հրետակոծությունից հետո՝ հիվանդանոցի շենքում

6 / 9

Հիվանդանոցի մասնաշենքերից մեկի կոտրված պատուհանները

7 / 9

Հիվանդանոցի ընդունարանը

8 / 9

Հիվանդանոցի կոտրած պատուհանները

9 / 9

Հիվանդանոցի մասնաշենքերից մեկը հրետակոծությունից հետո

Դոնեցկի Կալինինի անվան հիվանդանոցը ենթադրաբար հրետակոծվել է Սլովակիայի արտադրության EXP-122 հրթիռներից։ Այս մասին ասել է գեներալ մայոր Ռուսլան Յակուբովը։
Հիվանդանոցին առաջին հարվածը հասցվել էր դեկտեմբերի 18-ին, մեկ բուժառու զոհվել էր, մի քանիսը՝ վիրավորվել։ Այն ժամանակ բուժհաստատության երեք մասնաշենք էր վնասվել։ Երկրորդ հարվածի հետևանքները շատ ավելի կործանիչ են։
ՈւԶՈւ–ն անդադար հարվածներ է հասցնում Դոնեցկին։ Դեկտեմբերի 18-ին ամբողջ օրվա ընթացքում ուկրաինական զորքը մի քանի անգամ «Գրադ» ՀԿՌՀ–ից հրետակոծել է քաղաքը` վնասելով մանկական հատատություններ, հյուրանոցի տարածքն ու «Դոնբաս Արենա» մարզադաշտը։