Դավթաշենի կամրջին 27 ավտոմեքենաներ են բախվել. ճանապարհը երկկողմանի փակ է

ՃՏՊ Դավթաշենի կամրջին
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի - Sputnik. Դեկտեմբերի 20-ին, ժամը 07։22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենի կամրջին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են ավտոմեքենաներ:
Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ըստ նախնական տվյալների, բախվել է 27 ավտոմեքենա. տուժածներ չկան:
Ավտոճանապարհը երկկողմանի փակ է:
Դեպքի վայրում աշխատում են փրկարար ծառայության և ոստիկանության աշխատակիցները։
Ավելի ուշ ԱԻՆ-ից հայտնեցին, որ բախվել է 29 ավտոմեքենա. կա երկու տուժած: