«Այնքան էի ուզում, որ դեռ չեմ ընկալում». Մեսսիի գրառումն ինստագրամյան ռեկորդ է սահմանել

Արգենտինացի հարձակվողի գրառումն ավելի քան 56 միլիոն հավանում է հավաքել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Արգենտինայի ֆուբոլի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի գրառումը ռեկորդ է սահմանել Instagram-ում «լայքերի» քանակով։
Դեկտեմբերի 18-ին Արգենտինայի հավաքականը պատմության մեջ երրորդ անգամ նվաճեց աշխարհի առաջնության գավաթը՝ եզրափակիչում հաղթելով Ֆրանսիայի թիմին (3:3, 4:2՝ 11 մետրանոցներով): Առաջին անգամ աշխարհի առաջնությունում հաղթած Մեսսին աչքի ընկավ դուբլով, ինչպես նաև ճանաչվեց մրցաշարի լավագույն խաղացող:
Ռեկորդներով լի խաղ. ֆուտբոլի աշխարհի առաջնության հաղթողը Արգենտինան է
Ավելի ուշ 7 անգամ «Ոսկե գնդակի» արժանացած ֆուտբոլիստը լուսանկար է հրապարակել աշխարհի գավաթը ձեռքին։
«Ես այս մասին այնքան եմ երազել, այնքան էի ուզում, որ դեռ չեմ ընկալում, չեմ հավատում…Շատ շնորհակալ եմ իմ ընտանիքին, բոլոր նրանց, ովքեր աջակցում են ինձ, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր հավատացել են մեզ: Մենք ևս մեկ անգամ ցույց տվեցինք, որ արգենտինացիներս, երբ համախմբված ենք և պայքարում ենք միասին, ի վիճակի ենք հասնելու մեր նպատակներին: Հաղթանակն այս խմբինն է, որը վեր է անհատականություններից։ Սա բոլորի ուժն է. նրանք պայքարում էին նույն երազանքի համար, որը նաև բոլոր արգենտինացիների երազանքն էր... Մենք արեցինք դա»,–լուսանկարին կից գրել է Մեսսին։
Այս պահի դրությամբ նրա գրառումը ավելի քան 56 միլիոն հավանում ունի։ Այդ ցուցանիշով այն առաջ է անցել հավի ձվի հայտնի լուսանկարից։
Ձվի պատկերով հրապարակումը տեղադրվել էր 2019 թվականի հունվարին։ Այդ գրառումն այս պահի դրությամբ հավանել է ավելի քան 55,960 միլիոն օգտատեր:
Հավելենք, որ Արգենտինայի հավաքականի հարձակվողն ավելի քան 402 միլիոն հետևորդ ունի Instagram-ում։
Արգենտինայի հավաքականը չեմպիոնական շքերթ կանցկացնի Բուենոս Այրեսում