1 քաղաքական ուժի կողմից կատարվող նշանակումներ են. ընդդիմադիրները լքեցին ԱԺ նիստերի դահլիճը

ԱԺ–նայժմ քննարկում է վճռաբեկ դատարանի 3 դատավորների, ինչպես նաև Կենտրոնական բանկի խորհրդի նախագահի և փոխնախագահի ընտրության հարցը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը լքեց Ազգային ժողովի նիստերի դահլիճը։
Նշենք, որ ԱԺ–ն այսօր արտահերթ նիստ է գումարել։
«Նկատի ունենալով, որ օրակարգի հաջորդ հարցերը վերաբերում են պաշտոնների նշանակմանը, իսկ դրանք մեկ քաղաքական ուժի կողմից կատարվող նշանակումներ են, «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու քվեարկությանը»,–ասաց Մինասյանը։
Դրանից հետո ընդդիմադիր պատգամավորները լքեցին ԱԺ նիստերի դահլիճը։
Հեռուստաընկերության անունը չպետք է խաղային բիզնեսի անվամբ լինի. Պապոյան
Ի դեպ`խոսքը Վճռաբեկ դատարանի 3 դատավորների, ինչպես նաև Կենտրոնական բանկի խորհրդի նախագահի և նախագահի տեղակալի ընտրության մասին է։