ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Ուկրաինայի ԶՈւ–ն գրոհել է Կուրսկի մարզի Սուջանսկի շրջանի Գուևո գյուղը։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է մարզի ղեկավար Ռոման Ստարովոյտը։
Մարզպետի խոսքով` 6 արկ է ընկել, բոլորը` բնակելի տների սահմաններից դուրս։ Տուժածներ և ավերածություններ չկան։
Ավելի վաղ Ուկրաինայի ԶՈւ–ն ականանետերով գնդակոծել է Կուրսկի մարզի Ելիզավետովկա սահմանամերձ գյուղը։ Ստարովոյտի խոսքով` արկը վնասել է գազատարն ու տներից մեկի պատուհանները։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 297-րդ օրը։