Ռուսաստանն ու Չինաստանը համատեղ ծովային զորավարժություններ կանցկացնեն

Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի ռազմանավերը Արաբական ծովում "CHIRU-2022" ռազմածովային զորավարժությունների ժամանակ. Արխիվային լուսանկար
Ռուսաստանի կողմից զորավարժություններին կմասնակցեն Խաղաղօվկիանոսյան նավատորմի առաջատար «Վարյագ» հրթիռային հածանավը, «Մարշալ Շապոշնիկով» ֆրեգատը և երկու կորվետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանն ու Չինաստանն առաջիկա օրերին «Ծովային փոխգործակցություն» համատեղ զորավարժություններ կանցկացնեն։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Պաշտպանական գերատեսչության տեղեկատվության համաձայն՝ Մոսկվայի ու Պեկինի համատեղ զորավարժությունները կանցկացվեն դեկտեմբերի 21-27-ը։ ՊՆ-ում նաև պարզաբանել են, որ զորավարժությունների ընթացքում հրթիռահրետանային հրաձգություններ կանցկացվեն Արևելաչինական ծովում:
Նշվում է, որ Ռուսաստանի կողմից զորավարժություններին կմասնակցեն Խաղաղօվկիանոսյան նավատորմի առաջատար «Վարյագ» հրթիռային հածանավը, «Մարշալ Շապոշնիկով» ֆրեգատը և երկու կորվետ:
ՉԺՀ–ն և ԱՄՆ–ն պետք է ավելի շատ համագործակցեն աշխարհի կայունության համար. Սի Ծինփին
Ավելի վաղ Ճապոնիայի կառավարությունը հավանություն էր տվել Ազգային անվտանգության և պաշտպանության վերաբերյալ երեք առանցքային փաստաթղթերին, որտեղ գլխավոր մարտահրավերները համարվել էին Չինաստանը ու Ռուսաստանի հետ դրա ռազմավարական համագործակցությունը: Տոկիոն անհանգստություն է հայտնել Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ՉԺՀ-ի ռազմական գործողությունների կապակցությամբ։