ՌԴ ԶՈւ-ն խոցել է Խերսոնում ուկրաինական ստորաբաժանումների ժամանակավոր տեղակայման կետը

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նոր տվյալներ է ներկայացրել հատուկ գործողության ընթացքի մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Ռուսական հրետանին և ավիացիան հարվածել է ուկրաինացի զինվորականների ժամանակավոր տեղակայման մի քանի կետերի։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանոության նախարարությունը։
Նշվում է, որ խոցված կետերը գտնվում են ԴԺՀ-ի Կոստանտինոպոլ, Խերսոն ու Խերսոնի մարզի Վելետենսկոյե բնակավայրերի շրջաններում:
Բացի այդ, հարված է հացվել ուկրաինացի զինծառայողների 56 հրետանային ստորաբաժանումներին կրակային դիրքերում, կենդանի ուժին ու ռազմական տեխնիկային 139 շրջաններում:
Պաշտպանության նախարարության ամփոփագրում նշվում է նաև, որ ռուսական զորքերը Խարկովում ոչնչացրել են ուկրաինական բանակի հրթիռահրետանային սպառազինության պահեստը։
Ջո Բայդենն Ուկրաինա չի մեկնի
Ռայ-Ալեքսանդրովկա (ԴԺՀ) բնակավայրի շրջանում ոչնչացվել է ուկրաինական Ս-300 զենիթահրթիռային համակարգի ռադիոլոկացիոն կայանը։
Հարավային Դոնեցկի ուղղությամբ Ռուսաստանի զինված ուժերը հարված են հասցրել ուկրաինական զինված ուժերի 72-րդ մեքենայացված բրիգադի և տարածքային պաշտպանության 108-րդ բրիգադի ռոտացիոն մարտավարական խմբերին, ինչպես նաև ոչնչացրել են երկու դիվերսիոն խմբեր ԴԺՀ-ի Նիկոլսկի շրջանում։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 297-րդ օրը։