ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն Արման Բարխուդարյանին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար է նշանակել։ Քաղաքապետն այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ։
Բարխուդարյանն այդ պաշտոնում փոխարինել է Սաշա Կատվալյանին։ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավարը հրաժարական է տվել այս տարվա հոկտեմբերին, իսկ դեկտեմբերին նշանակվել է Երևանի քաղաքապետի խորհրդական։