Լևոն Տեր-Պետրոսյանը պլանային հետազոտություն է անցնում սրտաբանական կլինիկայում

Լևոն Տեր–Պետրոսյան
Ըստ ԶԼՄ–ի` ՀՀ առաջին նախագահը հիվանդանոց է գնացել սրտի հետ կապված խնդիրների պատճառով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պլանային հետազոտություն է անցնում կլինիկայում։ Տեղեկությունը հայտնում է նրա մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։

«Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների՝ հայտնում եմ, որ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պլանային բուժզննում է անցնում «Բեսթ Լայֆ» սրտաբանական կլինիկայում»,– ֆեյսբուքյան էջում գրել է Մուսինյանը:

Ավելի վաղ «Հրապարակ» թերթը գրել էր, որ Տեր-Պետրոսյանը հայ-ճապոնական կլինիկայում է սրտի հետ կապված խնդիրների պատճառով։ Ըստ հրապարակման՝ այդ կլինիկայում է աշխատում նրա անձնական բժիշկ Խաչիկ Համբարձումյանը։