ԻՀՊԿ չորս աշխատակից սպանվել է Պակիստանի հետ սահմանին

Իրանական զինվորականներ. Արխիվային լուսանկար
Միջադեպը տեղի է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության հարավ-արևելքում գտնվող Սիստան և Բելուջիստան նահանգում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի չորս աշխատակից զոհվել է Պակիստանի հետ սահմանին ահաբեկչական խմբավորումների հարձակման հետևանքով։ Տեղեկությունը հայտնում է Tasnim գործակալությունը:
«Այսօր առավոտյան ահաբեկչական խմբավորումների և ԻՀՊԿ-ի 44 -րդ բրիգադի ուժերի միջեւ բախման հետևանքով Սերավան բնակավայրի շրջանում սպանվել են ԻՀՊԿ-ի աշխատակից Մոհամմադ Գուդարզին ու «Բասիջ» կառույցի երեք աշխատակիցներ՝ Ռահիմ Բախշ - Պերակին, Համիդռեզա Աբեդին ու Մահմուդ Նիկխահզադեն», - նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Իրանի անվտանգության ուժերի պատասխան կրակը ստիպել է գրոհայիններին փախչել Պակիստան:
Սերավան քաղաքը Իրանի հարավ-արևելքում գտնվող Սիստան և Բելուջիստան նահանգում է։