ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրների տարածքում կենսաբանական լաբորատորիաների գործունեության թեման մտահոգում է անդամ երկրներին։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում Մոսկվա–Աստանա–Բիշքեկ–Երևան–Մինսկ տեսակապի միջոցով կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
«Այս թեման նոր չէ։ Ես դա չեմ թաքցնում, սա որոշակի զգուշավորություն և մտավախություններ է առաջացնում մեր որոշ անդամ պետությունների մոտ։ Իհարկե, այս թեման պետք է քննարկի համակարգող խորհուրդը»,– ասաց Զասը։
Նրա խոսքով` կենսաբանական լաբորատորիաների թեմային անդրադառնալու հիմնական պատճառ դարձավ կորոնավիրուսի համավարակը։
ՀԱՊԿ անդամ պետություններն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։