ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Հայտնի են հունվարին անցկացվելիք 12-րդ դասարանի սովորողների պետական ավարտական քննությունների օրերը, տեղեկանում ենք ԿԳՄՍՆ–ից։
ԿԳՄՍ նախարարի հրամանով սահմանվել է 2022-2023 ուսումնական տարվա հունվարին անցկացվելիք 12-րդ դասարանի սովորողների պետական ավարտական քննությունների ժամանակացույցը:
Ըստ այդմ՝ քննությունները տեղի կունենան.
հունվարի 10-ին՝ «Հայոց լեզու և գրականություն» առարկայից,
հունվարի 11-ին՝ «Մաթեմատիկա» առարկայից,
հունվարի 12-ին՝ «Հայոց պատմություն» առարկայից: