ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Եվրոպական միություն երկրների Էներգետիկայի նախարարների նիստում գազի գնի վերջին շեմի սահմանման շուրջ փորձնական քվեարկության ժամանակ ինը երկիր, այդ թվում՝ Հունգարիան և Գերմանիան, դեմ են արտահայտվել նախագծին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։
«Ցավոք սրտի` այսօր առավոտյան նիստում քննարկումներից հետո Չեխիայի ներկայացուցիչը նոր առաջարկ է ներկայացրել, և անցկացվել է փորձնական քվեարկություն: Այս փորձնական քվեարկության ընթացքում ինը երկիր, այդ թվում՝ մենք, դեմ ենք եղել գնի վերին շեմին, բայց քանի որ անհրաժեշտ է բացարձակ մեծամասնություն, անհրաժեշտ բացարձակ մեծամասնությունը հավաքվել է՝ չնայած այն բանին, որ ինը երկիր է դեմ արտահայտվել», - ասել է Սիյարտոն։
Նա հստակեցրել` քանի որ դեմ քվեարկած երկրները (բացառությամբ Գերմանիայի) փոքրաթիվ բնակչություն ունեն, նրանք չեն կարողացել «անհրաժեշտ փոքրամասնություն կազմել միջոցն արգելափակելու համար»:
Հիշեցնենք, որ Արևմուտքի երկրների նավթային պատժամիջոցներն ուժի մեջ են մտել դեկտեմբերի 5-ից։ Եվրամիությունը դադարում է ընդունել ծովով տեղափոխվող ռուսական նավթը, իսկ «Մեծ յոթնյակի» երկրները, Ավստրալիան և Եվրամիությունը սահմանափակում են սահմանում դրա ծովային փոխադրումների գների համար` մեկ բարելի դիմաց 60 դոլար։
ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը, մեկնաբանելով որոշումն ու առաջիկա էմբարգոն, ասել էր, որ Ռուսաստանը չի ընդունի նավթի գների առավելագույն շեմղը, եթե անգամ ստիպված լինի կրճատել արդյունահանումը: Նա հավելել է, որ նման սահմանափակումները միջամտություն են շուկայական գործիքներին, Ռուսաստանը պատրաստ է աշխատել միայն այն սպառողների հետ, որոնք կաշխատեն շուկայական պայմաններով: